Երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ․ Նիկոլ Փաշինյան

Մենք բոլոր հնարավոր ձևերով իրազեկել ենք, որ այս հավաքը տեղի չունենա. Այս մասին հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքին հայտարարեց անձամբ Փաշինյանը, ով եկել էր զրուցելու աջակիցների հետ:

«Ես գիտեմ, որ Հայաստանում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ, ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից` ուզում են ներողություն խնդրել»,- ասաց նա և հայտարարեց, թե եկել է միայն մեկ հայտարարություն անելու:

Նա նախ շնորհակալություն հայտնեց հավաքվածների, ապա նշեց, թե խոնարհվում է այն տղերքի առաջ,  ովքեր առաջնագծից են, խոնարհվում է մեր բոլոր զինվորների առաջ, խոնարհվում է ծնողների առաջ և ընդամենը մեկ բան է խնդրում:

«Խնդրում եմ՝մի քիչ կանգնեք զրուցեք և հավաքը դադարեցրեք:Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ, բայց խնդրում եմ` հավաքը դադարեցրեք: Ես չեմ մնալու այստեղ, որ հավաքը շարունակելու պատճառ չդառնամ»,- ասաց նա և հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարություն էր տարածել , որ նման հանրահավաք է կազմակերպվելու և նաև ասել էր, թե իրենք դեմ են:

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*