Երբ եկանք, սկզբում տեղացիները չափազանց ճն շված էին, հետո… Խաղաղապահ Օլեգ Կովալենկոնյի հիացմունքի խոսքերը հայ ազգի մասին

ՌԴ խաղաղապահ ու ժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն «Սպուտնիկի» հետ զրույցում ասել է, որ Դադիվանքի պահպանությունը խաղաղապահները սկսել են իրականացնել տեր Հովհաննեսի օրհնությամբ: «Նախ աղոթեց մեզ համար, այնուհետև ցույց տվեց այն հատվածը,

որտեղ պետք է մնանք, հետո ողջ տեղանքը, ծանոթացրեց իրադրության հետ: Այնուհետև տեխնիկան տեղավորելուց հետո սկսեցինք տեղակայել դիտորդական կետերը: Մի կետը Դադիվանքի մուտքի մոտ է, մյուսն անձամբ իմ հսկողության տակ կլինի»,- պատմել է սպան: Կովալենկոն նշել է,

թե սպասում էին, որ այստեղ կլինեն թյուրըմբռնման պահեր: «Բայց մենք սխալվեցինք, տեղացիները մեզ ընդունեցին շատ սրտաբաց: Դա, ճիշտն ասած, իմ բացահայտումն էր: Մարդիկ այստեղ չափազանց բարեհոգի են, աշխատում են իրենց օգնությունն առաջարկել բազում հարցերում: Մեծամասնությունը բարոյական աջակցություն է

ցուցաբերում: Մեր երախտագիտությունը հայտնենք այդ անձանց: Երբ եկանք, սկզբում նրանք չափազանց ճն շված էին, գալիս էին այս վայրին հրաժեշտ տալու, սակայն մեզ տեսնելով՝ ոգևորվեցին ու փորձում էին օգնել մեզ, երш խտագիտության խոսքեր էին մեզ ուղղում: Անչափ հաճելի էր դա լսել: Մեզ տեսնելով՝ նրանց մեջ ինչ-որ հավատ արթնացավ»,- հայտնել է նա:

Ավագ լեյտենանտը տեղեկացրել է, որ խաղաղապահները պատրաստվում են պայմանավորվածությանը, որն ուժի մեջ է մտնելու նոյեմբերի քսանգինգին: «Այսօրվանից արդեն աշխատանքն ընթանում է, տեղակայում ենք դիտորդական կետեր, իսկ նոյեմբերի քսանհինգից հետո կլինեն պլանավորված գործողություններ՝ ադրբեջանական ու հայկական կողմերի հետ համաձայնեցված»,- հավելել է զինվորականը: Նա պատմել է, որ զինվորական և

մշակույթի պատմություն է սիրում և որևիցե վայր մեկնելուց առաջ իր խմբի հետ պատմական, ազգագրական դասընթացներ է անցկացնում: «Իմ զինվորները գիտեն այս երկրամասի պատմության ու հակամш րտության նախապատմության մասին: Սակայն Դադիվանքը մոտիկից տեսնելուց հետո հասկացանք ու նորովի գնահատեցինք հայ ժողովրդի ազգային արժեքը»,- եզրափակել է ՌԴ խաղաղապահ ու ժերի ավագ լեյտենանտ Օլեգ Կովալենկոն:
Տեսանյութը` ստորև.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*