Դժբախտ պատահար․ Ռուս խաղաղապահի մեքենան բախվել է հայ վարորդի մեքենային.կան զnհեր

Դժբախտ պատահար․ Ռուս խաղաղապահի մեքենան բախվել է հայ վարորդի մեքենային.կան զnհեր

Այսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել հայկական պետհամարանիշներով «Opel» ավտոմեքենան և ռուսական համարներով «УРАЛհա» բեռնատարը:

«Opel»-ը բախման հետևանքով հրդեհվել է:

Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մшհացել են այրվածքներից, իսկ «УРАЛ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հրապարակին» ստույգ տեղեկություններ են հասել, որ բեռնատարի ղեկին ՌԴ քաղաքացի է եղել, որը մեկնում էր Արցախ խաղաղապահ գործունեություն իրականացնելու նպատակով:

Դեպքի վայրում փրկարարներից բացի եղել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներ:

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վայքի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության , որտեղից ժամանում է քննչական խումբը։ Այս պահին քննարկվում է, թե վթարի պահով Հայաստանի քննիչնե՞րն են զբաղվելու, թե՞ Ռազմական ոստիկանությունը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։ Opel-ի վարորդի և ուղևորի մոխրացած մարմինները ավտոմեքենայից դուրս են բերում Վայոց Ձորի փրկարարները։ Ժամանել են նաև Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու Եղեգնաձորի բաժնի պետ Հայկ Բաբայանը։

Աղբյուր

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*