Ալիևը և նրա տիկինը՝ Մեհրիբան Ալիևը այցելեցին Արցախ Տեսանյութ թե ինչպես է պաչում․․․

Բաքուն մտադիր է հայկական կողմից փոխհատուցում պահանջել Քելբաջարի շրջանի փոխանցման ընթացքում անշարժ և այլ գույքին հասցված վնասի համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններ կատարած այցի ժամանակ։ Ջաբրայիլից տեսանյութ է Instagram-ում հրապարակել Մեհրիբան Ալիևան։

«Մենք Ջաբրայիլ քաղաքի կենտրոնում ենք։ Ոչ մի ամբողջական շենք չկա։ Միայն զորամաս են կառուցել, մնացած ենթակառուցվածքները՝ տները, շենքերը, դպրոցները, ամեն ինչ ավերված է»,- ասել Է Ալիևը՝ խոստանալով, որ հայկական կողմը «պատասխանատու

կլինի այդ ամենի համար միջազգային դատարաններում»: «Հրավիրվելու են միջազգային փորձագետներ, հաշվարկվելու է վնասը, մենք պահանջելու ենք փոխհատուցում»,- հայտարարել Է Ադրբեջանի նախագահը՝ առանձին ընդգծելով, որ հայկական կողմը «կպատասխանի այդ թվում Քելբաջարում օրերս այրված տների, դպրոցների և հատված անտառների համար»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*