Վրեժս 2 տանկ է ոչնչացրել ու 25 թուրք… Հետո փամփուշտները վերջացել են, կապվել է, ասել, որ…ինչ է պատմում հերոս Վրեժ Ավետիսյանի մայրը

{"source_sid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1605558729035","subsource":"done_button","uid":"AFABA045-304D-41B7-A9C1-B99F12A797C6_1605558723776","source":"other","origin":"unknown"}

20 տարեկան Վրեժ Ավետիսյանը, որ հանուն հայրենիքի կյանքը չխնայեց, Երևան քաղաքից էր, տան ավագ որդին: Երազանքն էր ծառայել Արցախի Հանրապետությունում: Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում պատմում է, որ տղան այնքան լավ է ծառայել, որ շնորհել են սերժանտի

կոչում. «Վրեժս այնքան լավ էր դրսևորել իրեն, որ հրամանատարներն իրեն ուղարկել են Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում սովորելու, որ կարողանա սերժանտի կոչում ստանալ, անգամ, շնորհակալագիր էին հանձնել՝ լավ ծառայության համար»: Վրեժը

սերժանտի կոչում ստացած՝ Թալիշ է մեկնել ծառայության. «Հրամանատարի այն հարցին՝ իրեն որպես սերժանտ պատկերացնում է, Վրեժս պատասխանել էր՝ մեր տանը վեց երեխա ենք, բոլորն ինձ լսում են, նույնիսկ, հայացքով են հասկանում: Թալիշում դիրքի ավագ էր: Ամեն անգամ զանգում և հպարտանում էր,

որ սերժանտ է»: Հրամանատարները Լուիզային պատմել են, որ յուրահատուկ զինծառայող է եղել Վրեժը, բոլորի նկատմամբ հարգանքով: Ոնց հրամանատարները, այնպես էլ հերոսի բոլոր հարազատները և մտերիմներն են շատ սիրել նրան. «Շատ նպատակասլաց էր Վրեժս, բոլորի կողմից սիրված և հարգված: Մինչև բանակ

զորակոչվելը աշխատում էր, զորացրվելուց հետո էլ էնքան երազանքներ ուներ»: Մայրը հիշում է, թե ոնց է տղան դիրքեր բարձրանալուց առաջ զանգել կրտսեր եղբորն ու ասել, որ երեխեքին լավ կնայես: «Վրեժն իր 3 քույրերին ու 2 եղբայրերին հոր պես էր վերաբերվում, մեծ պատասխանատվություն կար իր ուսերի վրա»,- դառը կսկիծով

նշում է հերոսի մայրը։ Հոկտեմբերի քսանյոթից հարազատներն այլևս լուր չեն ունեցել Վրեժից. «Զանգեցի հրամանատարին, ասաց, որ դուք հերոս եք ծնել, երկու տանկ է ոչնչացրել և քսանհինգ թուրք, զինյալների հետ միայնակ մարտի է բռ նվել: Այնուհետև փամ փուշտները վերջացել են, կապվել է, ասել, որ հասցնեն… մինչ վերջին վայրկյանը կռ վել է Վրեժս»: Արփինե Հակոբյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*