Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը. Զոհրաբյանը հիշեցրեց, որ աշխատել է Փաշինյանի ՀԺ-ում

Ես երկար տարիներ աշխատել եմ «Հայկական ժամանակ» թերթում, արել եմ հարցազրույցներ սերիական մարդասպանների հետ: Նրանցից մեկն ինձ մի անգամ ասաց՝ «Ես աղերսում էի, որ ինչ-որ պահի ինչ-որ մեկն իմ ձեռքը բռնի»: Հիմա մենք պատմական առաքելություն ունենք՝ այդ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթղթից բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը, քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել: Ազգային ժողովում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքերով, պետք է քննարկել ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, փորձել փրկել այն ականները, որոնք կան փաստաթղթի տակ ու վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը. «Պետք է փորձենք փրկել այն, ինչը հնարավոր է»:

«Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքին հասցված ամենադաժան հարվածն է: Հայաստանը թուրքի առաջ ծնկի առաջ բերած ղեկավարը չի կարող ու չպետք է մնա»,-հավելեց նա:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*