Լևոնը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ՝ զnհվելուց 2 ժամ առաջ ու ասել է, որ…Ինչ է պատմում Արցախում զոհված Լևոն Լևոնյանի հորեղբայրը

Հանուն հայրենիքի կյանքը չխնայած 20 տարեկան Լևոն Լևոնյանը բանակ էր զորակոչվել 2 ամիս առաջ, սովորում էր Երևանի պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Լևոնը առողջական խնդիրների պատճառով ուշ էր զորակոչվել. «Օգոստոս ամսին մեկնեց ծառայության, սակայն նախքան ծառայության

անցնելը, քսան օր մեկուսացած է եղել կորոնավիրուսյան վարակի պատճառով, ինչպես մնացած զինծառայողները: Ծառայում էր Մարտունու N զորամասում: Միայն տաս օրվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում ասաց Լևոնի հորեղբայրը՝ Արթուր Լևոնյանը: Հարազատների հետ խոսել և ասել է,

թե ինքն ապահով տեղում է, նորակոչիկներին առաջնագիծ չեն տանում, մինչդեռ, լինելով ընդամենը երկու ամսվա զինծառայող, մարտի ամենաթեժ կետում ականանետավոր էր: Ոնց հարազատներին են պատմել, Լևոնը զո հվել է Արցախի Կարմիր շուկա համայնքի հրթիռակոծության ընթացքում. «Հասցրել են ականով երկու անգամ հարվածել, և

այդ ժամանակ անօդաչու թռչող սարքը հարվածել է Լևոնիս: Ակա նով հարվածելուց հետո իրենք պիտի հետ քաշվեին, խրամատ գնային, սակայն չեն հասցրել. Չորս հոգուց 3-ը զո հվել են, մեկը՝ վիրավորվել»,- պատմեց Լևոնյանը: Լևոնը հայրիկի հետ է խոսել վերջին անգամ՝ զո հվելուց երկու ժամ առաջ. «Լավ եմ, պա՛պ, տղերքը կանչում են, գնում եմ»: Քչախոս Լևոնի

երազանքն էր քննիչ լինել հորեղբոր նման, իսկ ծառայությունը դրա համար շատ կարևոր էր. «Շատ խելացի էր, մենք խոսեինք, ինքը՝ լսեր: Նեղ վում էր, որ առողջական խնդիրների արդյունքում հնարավոր է չծառայեր, սակայն շատ էր ուզում, իսկ, երբ իմացավ, որ ծառայելու է, շատ էր ոգևորվել և ուրախացել»,- նշեց Լևոնի հորեղբայրը:

Արփինե Հակոբյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*