
Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյառիտուի միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։
Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։
Ինյառիտուն ընդգծել է փախստականների ընտանիքներին մարդասիրական օգնության ցուցաբերման անհրաժեշտությունն ու միջազգային կազմակերպություններում ակտիվ դիրքորոշման պահպանման կարևորությունը,
որպեսզի ԼՂ հակամարտությունը հայտնվի միջազգային հումանիտար օրակարգում։
Оставить комментарий