
Արցախում զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Այս մասին հայտնել է բանաստեղծի ընտանիքի բարեկամ Լուսին Ղազարյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։

Խաչիկ Մանուկյանն այս տողերի հեղինակն է․
Բարձունքը մերն է, տղերքը` չկան, տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-բարձունքը մերն է, տղերքը… չկան։
Նշենք, որ Վաչագանը ծնվել է 1991թ. Էջմիածին քաղաքում: Նա ծառայության ընթացքում պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Կամավորագրվել է Էջմիածնի զինկոմիսարիատում:

Оставить комментарий