Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է. վիճակը ծայրահեղ ծանր է

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է  «Նաիրի» ԲԿ-ում։ Այս մասին հայտնում է Hraparak.am-ը:

«Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին մեզ հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։ Մեր հարցին, թե արդյոք միացված է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել»,-գրել է լրատվամիջոցը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*