Ո՞րն է Փաշինյանի՝ իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին: Ո՞րն է Փաշինյանի ճանապարհային քարտեզը և արդյո՞ք այդ քարտեզում դրված է արտահերթ ընտրությունների հարցը։

«Յուրաքանչյուր օղակի գործունեությունը վերլուծվում է և հետևություններ կարվի: Ինչ վերաբերում է անելիքներին, մի քանի անգամ ասել եմ, մեր հիմնական խնդիրը ժողովրդավարության, կայունության և օրինականության պայմաններում հանրային դիսկուրս ծավալելու հնարավորություն ստեղծելն է: Ես չեմ կարծում, որ մենք հենց այսօր այդ հնարավորությունն ունենք, մենք խնդիր ունենք վերականգնելու անվտանգությունը և օրինականությունը ՀՀ-ում և ժողովրդավարական քննարկում ծավալելու հնարավորությունը: Առաջին խնդիրը կառավարության այդ հնարավորությունը վերականգնելն է, որից հետո հնարավոր կլինի խոսել մյուս անելիքների մասին»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ հիմա պետք է ստեղծվի մի իրավիճակ, որի հետագա որևէ զարգացում չվտանգի ժողովրդի իշխանության լինելիությունը։

«Բացառված է, որ ես կոնկրետ որևէ այնպիսի քայլ անեմ, որի արդյունքում կվտանգվի իշխանություն ձևավորելու ազատ, օրինական, արդար, թափանցիկ ձևով, ազատ կամարտահայտման միջոցով ժողովրդի հնարավորության իրավունքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորություն պետք է ունենա, և նրա ասածը որևէ կասկած չպետք է առաջացնի:

Հակադիր տեսակետներ ունեցող ուժերը կարող են համերաշխության գալ մեկ հիմքով՝ դատապարտեն բռնությունը, որևէ մեկը չգնա նման դրսևորումների: ՀՀ վարչապետն ասել է, որ իրավապահ համակարգը հնարավորություն ունի կանխելու բռնության դրսևորումները: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը դա չարվեց պարզ պատճառով՝ իրավապահների մեծ մասը սահմանին էր, բացի դրանից՝ իշխանությունը չէր կարծում, թե կարիք կլինի պաշտպանվել նաև Երևանում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*