Նախարարի հրամանը՝ արձակուրդների և ուսումնական տարվա ավարտի ժամկետների վերաբերյալ․ վերջին փոփոխությունները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 2020 թվականի օգոստոսի 31-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանում փոփոխություններ են կատարվել։ Այն ուժի մեջ է մտել նոյեմբերի 2-ին։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ փոփոխությունների համաձայն․ ուսումնական պարապմունքները ուսումնական հաստատություններում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին` 12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար` ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34` երրորդից տասներկուերորդ դասարանների համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ:

Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձեմռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը` 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*