Բարի վերադարձ բոլորին, ինչպես նաև եղբորս` Էդգարին, ով նույնպես կամավոր մեկնել էր. Սիլվա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես են դիմավորել եղբորը

Ինչպես հայտնի է, ամսից ավել է շատ հայորդիներ կամովին միացել էին մեր զինվորականներին՝ պաշպանելու հայրենի սահմանները: Կամավորագրվածների շարքերում է եղել նաև սիրված երգչուհիներից Սիլվա Հակոբյանի եղբայրը՝ Էդգարը

Այս մասին իմանում ենք երգչուհու սոցհարթակային հրապարակումից: Երգչուհին տեղադրել է փոքրիկ նկարահանված նյութ, որտեղ երևում է, թե ինչպես է եղբայրը վերադառնում տուն՝ զինվորական համազգեստով:

Նրան դիմավորում են ընտանիքի անդամները: Նկարահանված նյութի մեջ երևում է, թե ինչ կարոտով ու ցավով են հարազատները սպասել իրենց զինվորին:

Երգչուհին, փառաբանելով բոլոր նահատակ հերոսներին, բարի վերադարձ է մաղթել բոլոր զինվորներին ու կամավորներին, որոնց սպասում են տանը:

Հրապարակված նյութի մեջ երևում է, թե ինչպես է որդուն դիմավորում մայրը՝ հուզվելով և շարունակաբար կրկնելով՝ «Էդգար ջան, Էդգար ջան»: Ս. Հակոբյանի էջում տեղադրված այս հուզիչ դրվագը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*