Տղաս, երբևէ չմտածես, որ կարող ես հանձնվել. Աբրահամ Գասպարյանը որդու հետ սպիտակ դրոշ այրեց Եռաբլուրում ու երդվեց

Իմ կյանքում կա մի դրոշ՝ եռագույնը, իսկ սա մեր ամոթն է: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Աբրահամ Գասպարյանը՝ ցույց տալով սպիտակ դրոշը, որը խորհրդանշում է կապիտուլյացիան. «Ես այս ամոթը վերջին 45 օրվա ընթացքում տեսել եմ, ատամներս կրճտելով պահել եմ, մինչև վերջ պայքարել եմ:

Աստված վերջին շունչն էլ տա, չեմ հոգնելու: Այս դրոշը խորհրդանշում է կապիտուլյացիան, որը փորձում են պարտադրել հայ ժողովրդի պարանոցին: 1 տարի, 10, 50, 100 տարի, սա մերը չէ: Հայ է նա, ով իրեն հայ է զգում: Ես իձ հայ եմ զգում, հայն այս դրոշը չի կարող ընդունել: Ուստիև այս դրոշն իմ ժառանգի, իմ տղայի հետ կվառեմ, որպեսզի այդ պատասխանատվությունը ժառանգեմ նաև իրեն: Տղաս, երբևէ չմտածես, որ կարող ես հանձնվել: Իրար հետ ենք վառելու»:

«Այս դրոշը վառելով ազդարարում ենք նոր, հզո երկիր կառուցելու մեր կամքը: Սա ընդամենը կամքի արտահայտություն է: Ես իմ հայրենակիցների հետ շարունակելու եմ կապի մեջ մնալ: Այս դրոշը վառելոևւց հետո ամբողջ աշխարհով մեկ հայության մտավոր ռեսուրսի համախմբան ամենալուրջ հոսանքը, որը երաշխավորելու է մեր երեխաների ապագան: Ես մտածում եմ վաղվա մասին, որի համար ամեն ինչ դնելու ենքԼ Կորչի թշնամին, Հայաստանն ու հայը վեր են ամեն ինչից ու ամեն բանից, եռագույնը վեր է ամեն ինչից»,-ասաց նա:

Սպիտակ դրոշն այրելուց հետո Գասպարյանն ասաց, որ ամբողջ կյանքում չի ցանկացել ապրել գլխահակ. «Համազգային մակարդակով դա անտանելի է: Ոչ մեկի ողնաշարը կոտրված չի մնալու: Մենք դա անելու ենք բոլորով՝ Արգենտինայից մինչև Ավստրալիա, Ռուսաստանից մինչև Սինգապուր:

Եթե ամեն հայ կարողանա 10 գրամով ավելացնել այս երկրի հզորությունը, իմ աչքերն իրեն ղուրբան: Իմ հետագա գործողությունների և քայլերի վերաբերյալ ես կտեղեկացնեմ իմ եթերի միջոցով ու սոցցանցերի միջոցով: Ընդամենը կարող եմ ասել, որ ես իմ ամեն ինչը դնելու եմ հանուն հզոր Հայաստան ունենալու»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*