Միայն Ռուսաստանը կարողացավ դադարեցնել պատերազմն Արցախում . Մարգարիտա Սիմոնյան(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում ասաց, որ միայն Ռուսաստանը կարողացավ դադարեցնել պատերազմն Արցախում․

«Եթե լիներ պարզ գիտակցում այն բանի, որ որևէ, փոքր, շատ վատ ապահովված, ոչ վատ պատրաստված,  շատ փոքր Հայաստան պետության վատ մարտունակությամբ բանակը՝ ոչ թե մարտական ոգու մասով, այլ այն մասով, որ այդպես էր դասավորվել այս 30տարվա ընթացքում, չի կարող դիմակայել, դա անհնար է, այն բանակին, որն այնպես ստացվեց, որին դիմակայեց, ապա, հնարավոր է, ավելի ընդունելի հաշտությունների հնարավոր կլիներ հասնել։ Սակայն, եղավ այն, ինչ եղավ»։

Մարգարիտա Սիմոնյանը նշեց, որ միայն Ռուսաստանը կարող է դադարեցնել լայնամասշտաբ ողբերգություն․ «Ես կուզի դիմել միջազգային կազմակերպություններին՝ մոռացեք «մենք հայտնում ենք խորը անհանգստություն» արտահայտությունը, մոռացեք այդ արտահայտությունն, այդ արտահայտությունն ընկալվում է որպես՝ ես ոչինչ չգիտեմ, ես իրավասու չեմ, ես միայն անհանգստացած եմ»։

Սիմոնյանը նշեց, որ մի քանի աղբյուրներից ունի տեղեկություններ, որոնց հիման վրա էլ Նիկոլ Փաշինյանին կոնկրետ հարցեր է հղել և ակնկալում է նրանից պատասխաններ։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*