Մենք կվնասենք թուրքական միջազգային բիզնեսին,այնպես, ինչպես նրանք և Ադրբեջանը վնասեցին Արցախին և Հայաստանին․Ջոն ԴԻ

Rock Aid Armenia(Ռոքն օգնում է Հայաստանին ) բարեգործական ծրագրի հեղինակ Ջոն Դին ֆեյսբուքյան  իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Իմ բոլոր հայ ընտանիքների և ընկերների համար: Ես մի գաղափար ունեմ:

Եկեք բոլորս սկսենք մեկնաբանություններ գրել  թուրքական գործարար ընկերությունների Twitter-յան էջերին՝ նշելով,

որ Թուրքիան շարունակում է սպանել հայերին և չի ճանաչում ցեղասպանությունը: Մենք կվնասենք թուրքական միջազգային բիզնեսին,այնպես, ինչպես նրանք և Ադրբեջանը վնասեցին Արցախին և Հայաստանին»:

Այնուհետ Ջոն Դին իր օրինակով է ցույց տվել, թե ինչ կարող ենք անել:Նա մեկնաբանություններ է գրել Turkish Airlines թուրքական ավիաուղիների Twitter-ի միկրոբլոգում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*