
Արցախա-ադրբեջանական կողմերը շարունակում են զnհված զինծառայողների մարմինների որոնման և երկուստեք փոխանակման աշխատանքները:

ԱԻ ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով ծառայությունում ստեղծվել են որոնողափրկարական հումանիտար առաքելություն իրականացնող ջոկատներ՝ Փրկարար ուժերի վարչության պետ գնդապետ Մեխակ Արզումանյանի ղեկավարությամբ:
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախում գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմի միջամտությամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության պատասխանատուների ներկայությամբ, Արցախի ու Ադրբեջանի կողմերի համաձայնությամբ:
Փրկարար ջոկատները Շուշի քաղաքի շրջակայքի մի քանի ուղղություններով՝ հիմնականում լեռնային և անտառային գոտիներում իրականացրել են որոնման աշխատանքներ, որին հաջորդել է ադրբեջանական բանակի զինծառայողների դիերի հետ փոխանակման գործընթացը:
Որոնումներն առաջիկա օրերին կշարունակվեն այն բնակավայրերում,որտեղ ռազմագործողություններ են տեղի ունեցել:
Оставить комментарий