Հրատապ.Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, կա մեկ զnհ

Ադրբեջանական ուժերը Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի վրա երկու համազարկով թափել է 40 արկ Գրադ, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը Սյունիքից։

Գյուղի վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանն ասել է, որ զոհվել է մեկ հոգի, ևս երկուսը վիրավորվել են: Բոլորը քաղաքացիական անձինք են: Նա նաև ասել է, որ դժվար է այս պահին խոսել վնասի չափերի մասին, քանի որ հրետակոծությունը եղել է մթնշաղին, և միայն վաղը պարզ կլինի:

Վերջին չորս օրերին Դավիթ Բեկում արդեն երեք քաղաքացիական անձ է զnհվել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*