Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ. Արայիկ Հարությունյանը՝ թշնամուց մի քանի 100 մետր հեռավորությունից /տեսանյութ/

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Աղդամի մատույցներից՝ առաջնագծից՝ հակառակորդից մի քանի 100 մետր հեռավորությունից դիմել է ժողովրդին.

«Հաղթելու համար մեզ ամենաշատը պետք է հավատալ: Ամենամեծ ուժն ունի հավատը: Ես հավատում եմ, որ մենք հաղթելու ենք: Ուզում եմ բոլորդ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ, որ մեր բոլոր եկեղեցիներում ամեն օր աղոթեն մեր նահատակների ու առաջնագծում կանգնած զինվորների համար, ուզում եմ, որ ամեն հայ, ամեն մարդ առավոտյան արթնանալիս աղոթի մեր հաղթանակի համար: Ուզում եմ հավատաք, որ հաղթելու ենք: Ուզում եմ այն միասնականությունը, որն այսօր կա, պահպանվի»:

Հարությունյանի խոսքերով, պետք է յուրաքանչյուրը գիտակցի, որ հենց իրենից է կախված մեր ազգի ապագան. «Ուզում եմ, որ ժամ առաջ, օր առաջ կատարեք հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում դա անել առաջնագծում: Սահմանում ձեզ սպասում են ավելի քան երբևէ: Պատվով կատարեք ձեր հայրենասիրական պարտքը, սա հայրենական պատերազմ է: Պետք է հավատալ: Ես հավատում եմ, մենք հաղթելու ենք»:

#Հավատում_եմ_մեր_հաղթանակին

RUS ENG ⬇️Սիրելի ՛ հայրենակիցներՔիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից: #Հավատում_եմ_մեր_հաղթանակին_____________________________________________Дорогие соотечественники!Только что вернулся с передовой. После встречи с нашими ребятами я решил выступить со специальным видеообращением к нашему народу прямо из окопа. Видеообращение представляю ниже, с верой в то, что все как один последуете моему призыву, и с Божьей помощью, а также благодаря личному участия каждого мы сможем с честью преодолеть это испытание.#Верювнашупобеду_____________________________________________Dear compatriots,I have just returned from the front. After meeting our boys, I decided to address our people with a special video message from the trench.I present the video below with a belief that one and all will follow my call, and by the power of God and the individual participation of each and every one of us we will be able to overcome this ordeal with honor.#ibelieveinourvictory

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Четверг, 22 октября 2020 г.

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*