Զինվորների կարիքների անվան տակ կազմակերպվում են կեղծ դրամահավաքներ

Սոցցանցերում շարունակում են կիրառվել խաբեության տարբեր մեխանիզմներ՝ գումար շորթելու համար։ Մասնավորապես՝ Telegram-ում, սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմից հետո, ակտիվորեն կազմակերպվում են դրամահավաքներ։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Վերջերս հաճախ ենք նկատում տարբեր ֆոնդեր, որոնց կազմակերպիչները կոչ են անում զինվորներին կամ նրանց ընտանիքներին աջակցելու համար կատարել դրամական փոխանցումներ։

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնող բոլոր խմբերին՝ տեղեկացնում ենք, որ դաշտում հայտնվել են նաև բազմաթիվ կեղծարարներ, որոնց նպատակը ոչ թե նվիրատվություններ կատարելն է, այլ՝ գումար շորթելը։ Ֆոնդերի բազմազանությունից ելնելով՝ հաճախ հնարավոր չի լինում հասկանալ դրամահավաքների իրական նպատակը։ Հետևաբար անցանկալի զարգացումներից խուսափելու և ձեր միջոցները նպատակային օգտագործելու համար՝ կոչ ենք անում փոխանցումներ անել «Հայաստան» համահայկան հիմնադրամին։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*