Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասցված հարվածների արդյունքում վնասվել է էլեկտրական ցանցերի շենքը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ նշելով, որ, իր թղթակիցի փոխանցմամբ, այս պահին մայրաքաղաքը հոսանքազրկված է:
Այս պահի դրությամբ Ստեփանակերտում իրավիճակը հանգիստ է:
Հոկտեմբերի 3-ին երեկոյան հակառակորդը դարձյալ հարվածներ է հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: Մինչ այդ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանով բոլորը տեղափոխվել են թաքստոցներ:
Оставить комментарий