Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոսի» կոչում ստացավ. խոցել է 15 տանկ, 1 ՀՄՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Դավիթ Լյովայի Գրիգորյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, հասցրել է Կարախամբիլի, Ֆիզուլիի հատվածում խոցել 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ. «Շարունակում է ծառայել հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում»:

Նշենք, որ Գրիգորյանը շարքային զինծառայող է։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*