Արցախում զինվորներից մեկը, ով հիմա վաշտի հրամանատար է, բացառիկ հերոսություն է կատարել

Մի հայտնի դիրք ունենք, չարաբաստիկ անուն ունի, եթերում ասելու չէ, դե գիտեք, զորային բառապաշար կա, որն այնքան էլ եթերային չէ: Ունենք սպա, ում անունը հետո կիմանաք, ով ապրիլյանի ժամանակ եղել է շարքային զինվոր, իսկ այսօր վաշտի հրամանատար է: Նա բացարձակ հերոսություն է դրսևորել իր անձնակազմի հետ, մի միլիմետր չի նահանջել: Երբ պետք է եղել, խուսավարել է՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ, թույլ չի տվել, որ հակառակորդը մյուս կողմից շրջանցի, իրեն վերցնի շրջափակման մեջ ու ավելի խոշոր ստորաբաժանման վնաս տա: Այս մասին Հանրային եթերում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Դրանից հետո  ամեն դեպքում տղաները շրջափակման մեջ են ընկել, սակայն հայկական մյուս ստորաբաժանումները կարողացել են թևից հարվածել, ապաշրջապակել մեր զինծառայողներին: Հերոսական պատմություն, որը հետո մանրամասն կներկայացվի:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*