Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արցախում «Իսկանդեր» օգտագործելու հավանականության մասին հարցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում  պատասխանել է Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–30 կործանիչների կիրառման հարցին։ Այս մասին փոխանցում է Sputnik Армения-ն:

«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։

«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտան երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասել է Փաշինյանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*