Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սկսած հակամարտություններն անհամաչափ են։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Քանի որ արդեն պարզ է, որ Ադրբեջանն է կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, ես պահանջել եմ, որ կրակը դադարեցվի, և ամենայն լրջությամբ քննարկել ենք անհամաչափ կրակի դադարեցման հարցը սահմանամերձ գոտում։
Զգուշությամբ հայտարարում եմ, որ սա դեռ սկսվել է հուլիսին։
Համենայնդեպս պարզ է դարձել, որ կիրակի օրը կրակը բացել է հենց Ադրբեջանը։ Բայց հիմա ես ուզում եմ ընդգծել, որ երկու կողմն էլ պետք է վերադառնան խաղաղ վիճակին և դադարեցնեն կրակը»,-ասել է նա։
Оставить комментарий