21 զինծառայող և 2 պահեստազորային հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, 3 զինծառայող՝ «Արիության համար» մեդալով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ պաշտպանության բանակի 21 զինծառայողի և 2 պահեստազորայինի հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու մասին:

Պաշտպանության բանակի 3 զինծառայող պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*