Ունենք մոտ 200 վիրավոր. Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավվումներ գրանցել. Հովհաննիսյան

Գիշերն ամբողջ Արցախի երկայնքով տեղի են ունեցել մարտեր, հատկապես հյուսիսային և արևելյան հատվածներում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր զինված ուժերին հաջողվել է դիրքային նոր բարելավվումներ գրանցել։ Վաղ առավոտյան ադրբեջանական կողմը  կիրառել է հրետանային միջոցներ, նաև ծանր հրետանիներ։ Մեր զինված ուժերը վարում են համառ մարտեր, կորուստների մասին արդեն պաշտոնապես հայտարարություն եղել է, լրացուցիչ ճշտվում են, տվյալներն ամփոփելիս մենք կհայտնենք։ Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան, բոլորը պատշաճ բուժօգնություն են ստանում։ Մեր ամբողջ առողջապահական համակարգը ոտքի վրա է»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*