Հնարավորինս սահմանափակեք զանգերը զինծառայողներին․ անվտանգության խնդիր է․ Արծրուն Հովհաննիսյան

Դիմել են շատ շատերը, խնդրել ենք ուղղակի, որպեսզի դիմեն իրենց զինկոմիսարիատներին, որովհետև չկազմակերպված աշխատանքը մեզ խանգարելու է։ Շատ են դիմում նաև բնակարաններ և ապաստարաններ տրամադրելու մասով, ասեմ որ նման անհրաժեշտություն չկա, և եթե լինի նման անհրաժեշտություն, դուք կտեղեկացվեք։ Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում։

 Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։  Նա հորդորեց հնարավորինս սահմանափակել զանգերը զինծառայողներին, որպեսզի այդ կերպ չվտանգվի նրանց անվտանգությունը, ինչը հնարավորություն կտա նաև ցանցերը ոչ գերբեռնված և էֆեկտիվ, ըստ նպատակի աշխատել։

Լրագրողներից մեկի հարցին, թե կարող է արդյոք Ադրբեջանը ճանաչվել որպես ահաբեկիչ երկիր միջազգային կառույցների կողմից՝ հաշվի առնելով ահաբեկիչների և գրոհայինների  ներգրավվածությունը, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ դա միջազգային, քաղաքական թեմա է, սակայն մեր բոլորիս պարտքն է, որ Ադրբեջանի, այսպես ասած, ահաբեկչական վարքագիծը համապատասխան կառույցների հետ սերտ համագործակելով պիտի լուծել։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*