Եթե զինծառայողները կապի դուրս գան, իրենք իրենց կյանքը կվտանգեն. Արծրուն Հովհաննիսյան

Եթե զինծառայողները կապի դուրս գան, իրենք իրենց կյանքը կվտանգեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ ատռաջնագծում գտնվող զինծառայողների հարազատները անընդհատ փորձում են զանգահարել, կապի դուրս գալ իրենց հարազատի հետ:

«Խնդրում ենք, հասկանում ենք, որ կապերը լավ չեն աշխատում, դուք էլ րոպեն մեկ ուզում եք տեղեկություն ստանալ, բայց այդ սովորությունը տվյալ դեպքում մեզ խանգարելու է:

Խանգարում է իրականացնել կառավարման համակարգը, խանգարում է ցանցերին, գերբեռնվածության տակ են ընկնում: Ինչու չէ նաև անվտանգության նկատառումների հարց կա:

Զինծառայողներին, հատկապես շարքային անձնակազմին, որ փորձում եք ամեն րոպե զանգել ու կապ հաստատել, եթե կապի դուրս գան, իրենց կյանքը կվտանգեն: ԱԹՍ-ները, հրետանային հետախուզական միջոցները հենց այդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին:

Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա, որ ցանցերը ոչ գերբեռնված ու արդյունավետ աշխատեն» — նշեց նա:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*