ԱՄՆ իշխանությունները Արցախի լարվածության հետ կապված կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:

ԱՄՆ-ն դատապարտում է բռնության սրացումը: Հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ պտքարտուղարի առաջին տեղակալ Ստիվեն Բիգենը զանգահարել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին, որպեսզի հորդորի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ օգտագործել իրենց միջև առկա ուղիղ կապերի միջոցները՝ հետագա սրացումից խուսափելու համար — ասել է Օրտեգուսը:
Оставить комментарий