Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքը. Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, որ  վիրավորվել և գերի է ընկել գեներալ Մայիս Բարխուդարովը, նշեց, որ որևէ կենդանի զինվորական գերության մեջ մեր կողմում չկա.«Բայց քանի որ կան բազում դիեր, վերջնական հերքել կամ հաստատել չեմ կարող»։

Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ այսօր նույնպես Ադրբեջանի կողմից թիրախավորված են բնակավայրեր.«Ես ստացա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից, ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքը։ Րոպեներ անց ես տեսանյութ կհրապարակեմ Մարտակերտ քաղաքից»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*