Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են. Միխայիլ Գալուստյան

Հայտնի ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրացումը.

«Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, և կրկին ինչ-որ պատասխան միջոցների եւ հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո։ Այստեղ հիմարներ չկան։

Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է։ Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացեիբաց ( նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են» — գրել է Միխայիլն իր Instagram-ում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*