Թալիշի ուղղությամբ դիրքային կորուստներ ունենք․Արցախի հետ պատերազմում է Թուրքիան

Այո, ունենք կորցրած դիրքեր․ հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային կողմում։ Այս մասին ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«ՊԲ-ն հիմնականում առավոտյան՝ ժամը 7-ին, պատրաստ էր պատերազմի։ Հարձակումը ամբողջ երկայնքով՝ Օմարից մինչև Արաքս։

Մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան։ Օգտագործում են թուրքական բանակի ձեռքի տակ եղած ժամանակակից զենքերն ու զինամթերքները՝ անօդաչուներ և ինքնաթիռներ։ F-16-ները, որ ամսից ավելի է Ադրբեջանում են, սովորական զորավարժության անվան տակ օգտագործում են առավոտից մինչ այժմ»,- ասաց Հարությունյանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*