Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց

Քիչ առաջ դատարանը որոշեց երկու ամիս ժամկետով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Նշենք, որ Ծառուկյանը դատարան չէր եկել, նա միանգամից գնացել էր ԱԱԾ:

Դատարանը քիչ առաջ որոշեց 2 ամսով կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

ԱԱԾ-ի մոտ Ծառուկյանը հայտարարեց, որ պատվեր կատարողները պատասխան են տալու. Ծառուկյանին կալանավորում են քննությանը չխոչընդոտելու համար: Բայց քննությունն արդեն 4 ամիս գնում ա: Սաղի ցավն էլ տանեմ, պատասխան են տալու Աստծո կամոք: Դուխներդ տեղը պահեք:

Ծառուկյանը նշեց, որ իմանալով որոշման մասին, նույնիսկ դատարան չի գնացել, միանգամից եկել է ԱԱԾ:

Այս պահին ԲՀԿ առաջնորդն արդեն ԱԱԾ-ում է: ԱԱԾ-ի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր կան:

Գագիկ Ծառուկյանն արդեն ԱԱԾ-ում, քիչ առաջ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել նրան:

Լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանը, կրկնելով Ծառուկյանի խոսքերը, ասաց, որ սա միանշանակ քաղաքական հետապնդում է. «Մենք առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տված քաղաքական հանձնարարությունը և կալանավորելու որոշում է կայացնելու: Պարոն Ծառուկյանը թիմակիցներին հորդորեց չընկճվել, խոսել բոլոր այն խնդիրների մասին, որոնց մասին բարձրաձայնել է ինքը: Նա ասաց, որ քաղաքական պատվեր կատարողները պատասխան են տալու Աստծո ու ժողովրդի առաջ: Մենք մեր հետագա անելիքների մասին վաղը կհայտնենք: Իսկ այսօր մենք շնորհակալություն ենք հայտնում բոլորին: Բոլորն այսօր կգնան տուն: Վաղն արդեն հայտարարություն կանենք, կհայտնենք մեր անելիքների մասին»:

Տոնոյանը նշեց, որ Ծառուկյանը ընկճած չէր, սա քաղաքական պավեր է, պարոն Ծառուկյանիոգին ամուր է. «Այս գործընթացում մեր ամբողջ թիմը պարոն Ծառուկյանի կողքին է, նրա կողքին մնալու է ողջ ընթացքում»:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև հայտարարեց, որ կառավարության հեռացման անհրաժեշտության գործընթացն այլևս անկասելի է, ցայտնոտային որոշումներ չեն կայացնելու, ունեն իրենց ճանապարհային քարտեզն ու անկախ Ծառուկյանի կալանավորված լինելու հանգամանքից, հստակ կատարելու են իրենց քայլերը, Ծառուկյանից հստակ հանձնարարականները ստացվել են:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*