Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը, նա անճանաչելի է դարձել (լուսանկարներ)

ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը՝ ներկայանալով նոր կերպարով: Նա ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է. «Մի աննման հայերեն վայր ու հայերեն երեկո»:

Շ ուշան Պետրոսյանը ծնվել է 1967թ. սեպտեմբերի 23-ին Երևանում, ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի ֆակուլտետը, ապա Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը:  Նա մասնագիտությամբ գեղանկարիչ-գրաֆիկ է:Շուշան Պետրոսյանի մայրը հայ օպերային երգչուհի, Արաքս Մանսուրյանն է՝ Տիգրան Մանսուրյանի քույրը, հայրը՝ գեղանկարիչ Սամվել Պետրոսյանը։

Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է «Արձագանք» թատրոն-ստուդիայում որպես հագուստի եւ բեմի նկարիչ, ապա՝ Երգի պետական թատրոնում: Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է, դասախոսում է  Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, 2008-ին՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով:

2012թ. շրջադարձային էր նկարչուհի-երգչուհի Շուշանի համար: Հենց այդ թվականի մայիսի 6-ին նա ընտրվեց ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*