ՌԴ ՄԵԿՆԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԸ ԳԻՇԵՐԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՈՏ, ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

Գրել էինք, որ Ռուսաստան մեկնել ցանկացողները իրենց երեկվա հերթական բողոքի ակցիայի ժամանակ սպառնացել էին կառավարությանը հացադուլ սկսել կառավարության շենքի դիմաց։ Նրանք մինչեւ ժամը 18:00 ժամանակ էին տվել կառավարությանը իրենց հստակ պատասխանել՝ երբ են կարողանալու վերադառնալ ՌԴ կամ արդյոք վերադառնալու են, թե ոչ։ Կառավարությունից, ինչպես երևում էր, այդպես էլ արձագանք չի եղել, և ՌԴ մեկնել ցանկացողները իրենց խոսքի տերն են, երեկվանից սկսել են  հացադուլը, անգամ գիշերել են կառավարության շենքի մոտ, ըստ հացադուլ անողների՝ հացադուլը անժամկետ է լինելու, հույս ունեն, որ Փաշինյանը գոնե սրանից հետո կանդրադառնա այս խնդրին։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներն երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», — ասված է հաղորդագրության մեջ: Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*