Իրապատում-շոուի աստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանին քննադատել են բիկինիով անկեղծ ֆոտոշարքի պատճառով։ Լուսանկարները հրապարակվել են նրա Instagram-յան էջում։

Մոդելը կադրերում պատկերված է լողավազանում։ Նա բիկինի է կրում, մազերը հյուսված են։ Քիմը կրում է Siwear-ի արեւային ակնոց. ապրանքանիշը պատկանում է Հրուշ Աճեմյանին՝ Քարդաշյան քույրերի մտերիմ ընկերուհուն։

Միայն թե ոչ բոլոր օգատերերին է դուր եկել ֆոտոշարքը։ Հետեւորդների մի մասը Քարդաշյանին նախատել է լուսանկարը չափից շատ ռետուշի ենթարկելու համար։ Նրանք նշել են, որ աստղի մարմինը դեֆորմացված տեսք ունի։
Оставить комментарий