Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում․ Արթուր Ղազինյան

Մեր դիլետանտակերտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել։ Ի՞նչ է սա, եթե ոչ ավանտյուրա։ Փաստացի, 2,5 տարի է՝ նրանք խոսում են անցյալից, որպեսզի մեղադրեն նախորդ իշխանության ներկայացուցիչներին ու շոուի աղմուկով ծածկեն իրենց դատարկամիտ անկարողությունը։ Իսկ հիմա որոշել են խոսել շատ հեռու, երևակայական 2050թ․-ից, որպեսզի անխելք մարդկանց հույսով անեն ու խուսափեն այսօրվա ծանր պատասխանատվությունից։ Ինչ է սա, եթե ոչ թեմայից շեղում։ Համացանցում տարաբնույթ տեղեկություններ են տարածվում, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Որ ավելի վատ է, Թուրքիան է ուզում իր պատառը փախցնել այս պատերազմում։
Միջազգային հանրությունն էլ (ԵԱՀԿ ՄԽ) կարծես առանձնապես դեմ չէ պատերազմին։
Ուզում եմ հուսալ, որ մեր բանակը նույնպես պատրաստ է։ 

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Ալիևի հետ ունեցած դեբատների ժամանակ ուղղակի խայտառակում է  հայ ժողովրդին։Հայաստանի իշխանության լռությունը Ալիևի մեղադրանքներին վկայում է այն մասին, որ Ալիևը ճիշտ էր ու անկեղծ. Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում:

Գործարքը փոխադարձ շահավետ էր. Ալիևին պետք էր ամրացնել իր դիրքերը սահմանին, իսկ Փաշինյանին՝ ամրացնել իր դիրքերը Հայաստանում: Մոտ երկու տարի ադրբեջանցիները առաց խոչընդոտների ամրացնում և բարելավում էին իրենց դիրքերը և սահմանում, և բանակցային գործընթացում: Այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանը Հայաստանում ամենուրեք ատելություն ու թշնամություն էր սփռում, բայց ոչ թե ադրբեջանցիների, այլ Արցախյան հերոսամարտի հերոսների նկատմամբ: Ամենուրեք հայհոյանքներ ու զրպարտանքներ էին, անտանելի տհաճ վիրավորանքներ, քրեական հետապնդումներ: Իսկ ադրբեջանը շարունակում էր բարելավել և ամրացնել իր դիրքերը՝ զավթելով ու նվաճելով նոր տարածքծեր չեզոք գոտում:

Այս առիթով՝ իր խորը վրդովմունքն է հայտնել «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ալիևը, համոզվելով ձեռք բերված պայմանավորվածությունների ամրության մեջ, այնքան լկտիացավ, որ ոտնձգեց Տավուշի մարզի սահմանային դիրքերին: Սակայն բանակային երրորդ կորպուսին, հասկանալի պատճառներով, չէին տեղեկացրել գործարքի մասին, և չէին էլ կարող՝ հաշվի առնելով կորպուսի հրամանատարի անձը, պրոֆեսիոնալիզմն ու հայրենասիրությունը:

Ի դեպ, ըստ պարոն Ղազինյանի՝ Հուլիսյան մարտերի ընթացքում Հայկական զինված ուժերի կողմից արձանագրած հաղթանակը կոտրեց ադրբեջանի ատամները և տապալեց Դուշանբեյում կքված գործարքը . . .

Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*