Երգիչ Միհրան Ծառուկյանն այսօր տոնում է 33-ամյակը: Մինչև այս պահը ոչ նա, ոչ էլ կինը՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանը հրապարակում չեն արել այս առթիվ:

Նշենք, որ նախորդ տարին Միհրանի համար շատ կարևոր էր և լի էր ձեռքբերումներով.
2019-ի նոյեմբերին նա ունեցեվ երևանյան մեծ մենահամերգ, որով տրվեց նաև անձնական կյանքում փոփոխությունների փուլի մեկնարկը. այդ օրը Միհրանն առաջարկություն արեց սիրելիին՝ Արփիին, ում հետ հարաբերությունները մինչև այդ գաղտնի էր պահում:
Մոտ մեկ ամիս անց զույգն ամուսնացավ: Այսօր արդեն Միհրանն ու Արփին վայելում են ծնող լինելու բերկրանքը:
Նրանց որդին՝ Ռոբերտը, երկուսուկես ամսական է:

Оставить комментарий