Ահա թե ինչպես են նշել Գարիկ Պապոյանի ծննդյան օրը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

Համացանցային հարթակները ողողված են Ա. Տիգրանյանի յուրօրինակ հարսանեկան արարողության կադրերով: Պարզվում է, որ հարսանեկան արարողության ժամանակ մասնակիցները նշել են նաև Արուսի մտերիմ ընկերներից մեկի՝ Գարիկ Պապոյանի ծննդյան տարեդարձը:

Այս մասին տեղեկանում ենք հարսանեկան արարողության մասնակից մեկ այլ հայտնի դեմքի՝ Սոնա Ռուբենյանի սոցհարթակային հրապարակումից: Սոնան փոքրիկ նկարահանված տեսանյութ է հանրայնացրել՝ տեղեկացնելով, թե ինչպես են նշել նաև Գ. Պապոյանի ծննդյան տարեդարձը:

Սոնան տորթի փոխարեն մոմերով զարդարել է կիսատ կտրած ձմերուկը՝ այն ծննդյան շնորհավորական հայտնի երգի ու ծափերի ներքո մատուցելով հոբելյարին: Գարիկի դեմքի արտահայտությունից հասկանալի է դառնում, որ դա անակնկալ է եղել ընկերների կողմից, որը բավականին հաջող է ստացվել:

Մոմերով զարդարված ձմերուկը տանելիս Սոնան նշում է, որ Գարիկը վեգան է, այսինքն բուսակեր: Սոնայի տաղանդավոր ընեկորջ ծննդյան տարեդարձի շնորհավորանքներին միացել են շատերը՝ Գարիկին բազում բարեմաղթանքներ ուղղելով:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*