«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Նիկոլ Փաշինյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նիստ է հրավիրվել, որին մասնակցում են պատգամավորներ, գործադիրի անդամներ: 

Այն պահին, երբ Փաշինյանը ներս էր մտնում, լրագրողներից մեկը փորձեց վարչապետին հարց ուղղել Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում հայտնված գրառման վերաբերյալ: 

«Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»,- եղավ վարչապետի արձագանքը: Այնուհետեւ նա մտավ գրասենյակ, այլ հարցերի չպատասխանեց:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում այսօր հետեւյալ գրառումն էր հայտնվել. «Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի եւ ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»: 

Ստորեւ ներկայացնում ենք Factor.am-ի տեսանյութը, որտեղ լսվում է այդ հատվածը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*