Նոր որոշում բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են երկրից մեկնել

Սեպտեմբերի 11-ից՝ Երևանի ժամանակով ժամը 17:00-ից, վերաբացվելու են դեպի ՀՀ և ՀՀ-ից իրականացվող կանոնավոր թռիչքները, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:
«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ թռիչքների վերսկսման, հաճախականությունների և ուղղությունների հետ կապված որոշումները կայացվում են տվյալ ավիաընկերությունների կողմից:

Տեղեկացնում ենք նաև, որ Հայաստանից մեկնող ուղևորների՝ այլ երկիր մուտք գործելու պայմանները և սահամանափակումները կանոնակարգվում են տվյալ երկրի սահմանած կարգերի համաձայն: Ավելի մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է դիմել տվյալ ավիաընկերությանը կամ նրա հայաստանյան ներկայացուցչությանը:

Չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին, որոնց մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով:

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն, և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կա՛մ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կա՛մ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*