Չեմ զարմանա, եթե սույն արարածի պատճառով Նիկոլն ամուսնալուծվի․ Գագիկ Համբարյան

Նիկոլի անձեռնմխելի «սուրբ կովը»՝ ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ Արայիկ Հարությունյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն իշխանությունը նվիրած Սերժ Սարգսյանից ընդօրինակեց վերջինիս ամենավատ կողմերից մեկը՝ սեփական թայֆայի անդամների անձեռնմխելիությունը…

Սերժ Սարգսյանն էլ իր կառավարության մեջ ուներ բեսպրեդելշչիկ- անձեռնմխելիներ, որոնց վարքագիծը և պահվածքը զզվանք էր առաջացնում հասարակության մեծ մասի մոտ… Նույն ամբարտավան ոճով էլ կառավարում է Նիկոլը, ում թիմի մեջ ևս կան անձեռնմխելի «սուրբ կովեր», որոնցից մեկը ԿԳՄՍ-ԱԳԼՃԿ նախարար, ստախոս, բանսարկու Արայիկ Հարությունյանը, ո՛վ մինչև հիմա վախենում է գալ Շիրակի պետհամալսարան, ո՛վ իր բանսարկություններով փորձում էր վարկաբեկել ԱՅԲ դպրոցը ու մինչև հիմա որևէ կոռուպցիոն երևույթի վերաբերյալ ապացույց չի ներկայացրել հանրությանը, ո՛վ առաջ է տանում հակահայկական և հակապետական բարեփոխումները կրթական ոլորտում և այլն…

Արայիկի նմանի պատճառով Նիկոլը բացահայտ նվաստացրեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին, ըստ ԶԼՄ-ների և տարածվող լուրերի հենց նրա պատճառով են հրաժարական տվել երկար անունով նախարարության երկու փոխնախարարները, մեկն էլ ձերբակալվել է, իսկ հիմա էլ դրա պատճառով երեսփոխանի մանդատն է հանձնում Արսեն Ջուլֆալակյանը…

Հետաքրքիր է, Նիկոլի «թուլություն» Արայիկի հաջորդ «զոհը» ո՞վ է լինելու… Չեմ զարմանա, եթե սույն արարածի պատճառով Նիկոլն ամուսնալուծվի…

Հ.Գ. Կամ Նիկոլը շատ արագ իր իսկ կողմից գերգնահատված այդ չկայացած արաբագետին ու իշխանության մեջ դրան «շեֆ» համարող և նրա միջոցով պաշտոններ ստացած ու հետևում պատսպարված զանգվածից կձերբազատվի, կամ էլ իր իսկ կողմից փչված Արայիկ «փուչիկն» իրոք կհավատա, որ ինքը շատ հզոր է ու մարտահրավեր կնետի Նիկոլին…

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*