ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով որպես մեղադրյալ է անցնում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մորաքրոջ որդին՝ Սերգեյ Մինասյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ՀՔԾ-ից՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Оставить комментарий