Բացառիկ. Գագիկ Ծառուկյանը և Քոչարյանը կրկին միացան . Ինչ է հայտնում Ալեն Սիմոնյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

-Հայաստանյան որոշ քաղաքական ուժեր պատրաստվում են թեժ աշնան: Դուք ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

-Մենք նույնպես պատրաստվում ենք թեժ աշնան, բայց այլ իմաստով՝ աշխատանքային, քանի որ շատ ու շատ անելիքներ կան, համավարակը շատ ծրագրեր հետ գցեց, և այսօր անելիքը բավականին շատ է, աշունը, իրոք, աշխատանքային առումով, բավականին թեժ է լինելու:Ю

-Այսինքն՝ դուք ձեզ աշխատանքային ֆրոնտում եք պատկերացնում, ոչ թե քաղաքական:

-Այո՛: Գիտեք՝ նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ընդդիմություն էինք, չէինք հավատում «թեժ աշուններին» և չկայինք դրանց մեջ , հիշո՞ւմ եք, այդ ձևաչափով Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը թեժ աշուն էին խոստանում և ասում՝ ընդդիմությունը միավորվել է, միացե՛ք, հակառակ դեպքում կվերանաք, և մենք չմասնակցեցինք այդ «թեժ» գործընթացին: Այո՛, հիմա մենք պատրաստվում ենք աշխատանքի:

-Երկրորոդ և երրորդ նախագահների ակտիվացումը կապ ունի՞ թեժ աշնան հետ:

-Երկրորդ և երրորդ նախագահների ակտիվացումը կապ ունի իրենց դեմ հարուցված քրեական գործերի հետ և ոչ մի այլ բանի հետ կապ չունի:

-Նրանց ակտիվացմանը հաջորդեց ԲՀԿ արձագանքը, որ պատրաստվում են մեծ հանրահավաքի: Այդ շղթայո՞ւմ դիտարկել:

-Չգիտեմ՝ արժե՞ արդյոք դիտարկել Գ. Ծառուկյանին Ռ.Քոչարյանից զատ, թե՞ չարժե:

-Միշտ ասում էին, որ ԲՀԿ-ն պատկանում է Ռ. Քոչարյանին, դուք էլ եք այդ կարծիքին եղել: Այս քաղաքական օրակարագը թելադրվում է երկրորդ նախագահի՞ կողմից:

-Ես չեմ բացառում որևից բան, գիտենք, որ երկուստեք նրանք ամեն ինչի պատրաստ են: Ինչ-որ փուլում նրանք առանձին են գործել, բայց ինձ իմ փորձառությունը հուշում է, որ մենք ականատես ենք լինում Քոչարյան-Ծառուկյան «ընկերության» վերականգնմանը և կոորդինատների առումով նույնականացմանը:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*