Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են: Այս մասին այսօր` հուլիսի 8-ին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը` անդրադառնալով Յուքոմի կապի խափանմանը:
«Յուքոմի կապի հետ կապված.
Այս պահին բջջային կապը և համացանցը մասնակի վերականգնված են։Բոլոր ծառայությունների ամբողջ ծավալով վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում ընկերության կողմից։Անհանգստանալու առիթ չկա, խնդիրը տեխնիկական բնույթ է կրում»։
Оставить комментарий