Շորտ, սպորտային կոշիկներ. Սոֆի Դեւոյանի լուսանկարը

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պարուհին սպիտակ շորտ է կրում, վառ շապիկ։ Սոֆին ջինսե վերնազգեստ է ընտրել։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել է մազերը, մարզակոշիկներ ընտրել։ «Եզակի եղիր»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին վանդակավոր հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրն արձակել էր մազերը։ Սոֆին նախապատվություն էր տվել արտահայտիչ շապրին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ու ոճային աքսեսուարները՝ ականջօղերը։ «Երբեք շատ ուշ չէ ինքդ քեզ սիրելու համար»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Սոֆին, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Շքեղ»։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*