«Նաիրա Զոհրաբյանն իմ ֆավորիտն է». պատգամավորը տարածել է իրեն գովող օգտատիրոջ գրառումը

Երեկվանից Ֆեյքաբանակը, սփյուռքն ու կառավարական կտեր ուտող, տարրական կրթություն չստացած հպարտ քաղաքացիները պահանջում են Նաիրա Զոհրաբյանի մանդատազրկումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ներկայացնելով Հայկ Զաքարյան օգտատիրոջ գրառումը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նաիրա Զոհրաբյանը իմ ֆավորիտն է քաղաքական դաշտում, ու ես դա կհիմնավորեմ հիմա։ Նաիրա Զոհրաբյանը անհանդուրժող է անգրագիտության մեծ արշավանքի նկատմամբ, ես նույնպես։

Նաիրա Զոհրաբյանը նախընտրում է դառը ճշմարտությունը՝ կառավարական քաղցր ստերին ի պատասխան, Ես նույնպես ։

Նաիրա Զոհրաբյանը պատրաստակամ է աջակցել այն բոլոր մարդկանց , որոնք կզգան իր օգնության կարիքը, ես նույնպես։

Նաիրա Զոհրաբյանը երբեք ֆեյքերին ֆեյքերով չի պատասխանում, ես նույնպես ։

Նաիրա Զոհրաբյանը վստահ է , որ օվկիանոսից այն կողմ մարդիկ մեր ներքաղաքական կյանքին ծանոթ են միայն մեդալի մի կողմը տեսնելու հիմունքով, ես նույնպես։

Տիկին Զոհրաբյանի ֆանտաստիկ ինտելեկտը կարող է մեր երկիրը մեծ քայլերով առաջ տանել, ինչը նա ապացուցում է ամեն օր, ամենափոքրիկ հարցազրույցներից մինչև ազգային ամբիոնի ելույթները։

Եթե սփյուռքի մեր հայրենակիցները ամսական 5000$ աշխատավարձով հանգիստ ապրում են ու մեզ ուղղություն են ուզում ցույց տալ, օրինակ իմ մասով, ոնց ես ճիշտ ապրեմ մանկավարժի 45 000 դրամ աշխատավարձով, ես ինքս այդ մարդկանց հետ երկրի վիճակից խոսելու ոչինչ չունեմ։ Ասել է թե Նաիրա Զոհրաբյանը այս արդեն իսկ հայտնի դարձած հեռախոսազրույցում, պաշտպանել է Հայաստանի քաղաքացու չարչարանքը և անհոգ կյանքի մասին երազանքը , որի իրականություն դառնալը ոչ ոք արդեն չի տեսնում։

Տիկին Զոհրաբյան, վստահ եմ՝ Ձեր ճշմարտախոսությամբ ու ինտելեկտի բարձր դրսևորումներով դեռ շատ կհուսադրեք մեր ժողովրդին ու միգուցե մի օր էլ մարդիկ ֆեյքերից մտնեն իրենց անձնական էջեր ու սկսեն խոսել տրամաբանելով։

Ես Նաիրա Զոհրաբյանի մանդատը պաշտպանում եմ, և ես ֆեյք չեմ։

Թող ծաղկի մեր երկիրը»:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*