Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար՝ 50․000 դրամ տուգանելու նախագիծը հանվել է շրջանառությունից։ Խիստ վիճահարույց այս նախագծի հեղինակը ԱԺ իշխանական թիմն է:
Նշենք, որ երեկ պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գործադիրը մտադիր է առաջիկա ամսվա ընթացքում կատարելագործել արտակարգ դրության մասին ՀՀ օրենսդրությունն այնպես, որ արտակարգ դրության ռեժիմը վերացնելուց հետո կառավարությունը հակահամաճարակային քաղաքականություն վարելու որոշակի գործիքներ ունենա:
Оставить комментарий