Երևանի բոլոր փողոցների վրա առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով Երևան քաղաքի այն ճանապարհահատվածներում, որտեղ տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60կմ/ժ-ից ավել է սահմանված, 2020թ. հուլիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նման բոլոր ճանապարհահատվածներում երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60կմ/ժ:
Այդ ճանապարհահատվածներն են՝
1.Իսակովի պողոտա, 2.Թբիլիսյան խճուղի , 3.Մոնթե Մելքոնյան փողոց, 4 Աճառյան փողոց, 5. Դավիթ-Բեկի փողոց , 6. Մյասնիկյան պողոտա, 7. Սարալանջի պողոտա, 8. Աշտարակի խճուղի։ Այսպիով՝ նշված փոփոխությամբ Երևան քաղաքի ողջ տարածքում տրանսպորտային միջոցների երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 2020թ. հուլիսի 18-ից կսահմանվի 60կմ/ժ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*